Ամուսնուս՝ ոստիկանության սպային, ազատել են աշխատանքից
Նարեկ Մալյանը գրել էր, որ ֆեյսբուքում իր ծնունդը շնորհավորելու համար աշխատանքից ազատվել է ոստիկանության սպա Albert Unusyan-ը:
Լուրջ չընդունեցի։ Հետո հանդիպեցի սպայի կնոջ ֆեյսբուքյան գրառումը ու չկարողացա չանդրադառնալ։ Շատ խորհելու ու հասկանալու բան կա, ամենակարևորը՝ նման քայլերով ոչ մի իշխանություն առաջ գնալ չի կարող։
Gayane Nazaryan is with Albert Unusyan.
4 hrs ·
Չասեմ՝ չեմ դիմանա:
Լիքը մարդ գրում է, լիքը մարդ զանգում, լիքը քոմենթներ եմ էստեղ-էնտեղ կարդում, ու բոլորի հարցը. բայց ճի՞շտ ա...
Ճիշտ ա...
Իսկ ամենաճիշտն էն ա, որ ես ամուսնուս շատ լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ իր համար 3 սրբություն կա՝ Եկեղեցի, Հայրենիք, Ընտանիք...Ընդ որում՝ հենց էդ հերթականությամբ…
Ես գիտեմ, որ Եկեղեցում հնազանդության երդում եմ տվել մի մարդու, ով կյանքում ունի անսասան սկզբունքներ, որոնք երբևէ չեն փոփոխվում՝ անկախ իշխանության երեկվա, էսօրվա, վաղվա դեմքերի փոփոխությունից, ով 10 տարի՝ տարբեր նախարարների օրոք ծառայել է պատվով ու վստահ եմ՝ դեռ ծառայելու պատվով: Մի պարզ պատճառով. ինքը պատվախնդիր սպա է, ինքը հարգում է էն ուսադիրները, որ կրում է...
Ու լիքը մարդ որ հիմա ասում է՝ դե ախր չշնորհավորեր էլի՜... Լավ է արել, ճիշտ է արել, 1000, 1000000 անգամ ճիշտ է արել, իր ընկերոջը, իր ընտանիքի անդամին՝ կնքահորն է շնորհավորել: Ու հլը քիչ է արել:
Աբ, ես քեզ շատ-շատ եմ սիրում:
Ցմահ՝ հետդ, կողքիդ...
Հ.Գ.
Հուզականության ու խառնված մտքերիս համար կներեք. ինձ կարելի է..
Կարծիքներ