Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումն ավարտվել է

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումն ավարտվել է

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տևել է մոտ 20 րոպե։

Մինչ այս, ռուսական պետության ղեկավարը երկկողմ հանդիպումներ է ունեցել բանակցությունների մասնակիցներից յուրաքանչյուրի հետ, մինչ հանդիպման պաշտոնական մեկնարկը Պուտինը, Ալիևը և Փաշինյանը զրուցել են դեմ առ դեմ։ Այս մասին բանակցությունների ժամանակ խոսել է ՌԴ նախագահը։