Գողերը կրկին գործի են անցել. մանրամասներ

Ժամանակին շատ տարածված էին հայկական պետհամարանիշների գողության դեպքերը, բայց օրենսդրական փոփոխությամբ հարցը լուծվեց, գողությունները դադարեցին, երբ որոշվեց, որ ցածր գներով քաղաքացին կարող է նոր պետհամարանիշ ստանալ:
Հիմա նոր վերելք է ապրում օտար պետհամարանիշների զանգվածային գողությունը, մասնավորապես՝ վրացական պետհամարանիշների: Այս մասին այսօր հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Այժմ այս խնդրին են պարբերաբար բախվում ջավախահայերը, երբ մի քանի օրով այցելում են Հայաստան իրենց գործերով: Նրանց պետհամարանիշները գողանում են, ապա տելեգրամյան ալիքով գողերը կապվում են նրանց հետ, և բացահայտումը գրեթե անհնարին է դառնում: Իմ կարծիքով՝ խնդրի լուծումը մեծ թաղերի, բակերի տեսանկարահանումը և ավտոկանգառների տեսանկարահանման ապահովումն է: Ո՞րն է մեխանիզմը՝ կդժվարանամ ասել. դա համայնքային իշխանությունները պետք է կազմակերպեն, ոստիկանությունը պետք է կազմակերպի, չգիտեմ, բայց հարցը պետք է լուծվի»,- ասել է նա:
Կարծիքներ