Պարզվեց, որ կրթության նախարարը ստել է (տեսանյութ)

Պարզվեց, որ կրթության նախարարը ստել է (տեսանյութ)

ՀՅԴ երիտասարդները շարունակում են նստացույցը Կրթության նախարարության շենքի դիմաց։ Նրանք գիշերում են նախարարության ատսիճանների մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Վերջինս, սակայն, մտադրություն չունի ընդառաջ գնալ երիտասարդների պահանջին։ Hraparak.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի երիատսարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ կրթության նախարարույթուն դիմում էին ուղարկել՝ կապված Արայիկ Հարությունյանի այն հայտարարության հետ, թե իրենց ուղրակած արկղերը քրեական գործերով հետ է ուղրակելու։

«Պարզվեց, որ կրության նախարարը ստել է ամսի 7-ին, երբ հայտարարել է, որ դիմել է համապատասխան մարմիններ՝ դիմումներ ստանալու, որովհետև նամակագրությունից պարզվեց, որդ ա եղել է միայն մեր դիումից հետո՝ ամսի 13-ին։ Մինչև այս պահը ստացել ենք կրթության նախարարությունից ազդակներ, այսինքն՝ առաջին օրերին, երբ ակցիա էինք իրականցնում, ասում էին՝ սրանց հետ չենք հանդիպի, կհանդիպենք միայն ուսանողների հետ, հիմա արդեն խոսվում է բոլոր կողմերի հետ»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարցրինք՝ կրթության նախարարության աշխատակիցներից, այդ թվում՝ փոխնախարարներ, վարչության պետեր, իրենց մոտով անցնո՞ւմ են, և երբ իրենց տեսնում են, ի՞նչ ռեակցիա են տալիս, մոտենում շփվո՞ւմ են հետները, Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Նախարարը էստեղով չի անցնում, երբ որ Երևանում էր, ամեն դեպքում, փոխնախարարներին էլ էստեղ չեք տեսել, ամեն դեպքում հայտարարությունների մակարդակով խոսվում է կառուցողական երկխոսությանը պատրաստվելու մասին, բայց դասախոսների հետ հանդիպումն այդ մասին չի վկայում»։

Մանրամասն՝ տեսանյութում։