ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային հիվանդության անկում

ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային հիվանդության անկում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում առայժմ չկա միասնական կարծիք, թե 2021թ․ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ինչպես կզարգանա իրավիճակն աշխարհում։

Այս մասին «Ռուսաստանյան թերթին» հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ Նրա խոսքով, կա հավանականություն, որ հիվանդությունը կսկսի անկում ապրել պատվաստանյութի շնորհիվ։

«Պատվաստանյութերի մասին վերջին նորությունները հույս են ներշնչում․ և մենք սկսում ենք թունելի հետևում լույս տեսնել։ Եվ այդ լույսը գնալով ավելի վառ է դառնում »,- ասել է Վույնովիչը՝ հստակեցնելով, որ բազում երկրներ, այդ թվում  նաև՝ Ռուսաստանը  սկսել են նախապատրաստվել զանգվածային պատվաստումների։  

ԱՀԿ պաշտոնյան կանխատեսել է, որ պատվաստանյութը չի լուծի համավարակի պատճառով առաջացած  բոլոր խնդիրները, բայց կօգնի դադարեցնել այն։ Ըստ որում, մարդիկ պետք է շարունակեն անվտանգության կանոնները՝ հեռավորության պահպանում, հիգիենա և այլն։