Անհայտ անձինք հարձակվել են հյուրանոցի վրա, սպանվել է ինը մարդ

Անհայտ անձինք հարձակվել են հյուրանոցի վրա, սպանվել է ինը մարդ

Մեքսիկայում անհայտ անձինք հարձակվել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Գուանահուատո նահանգի մերձճանապարհային «Սան Ֆերնանդես» հյուրանոցի վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել է ինը մարդ։ Այս մասին հայտնում է Televisa-ն։

Հարձակմանը մասնակցել են զինված քաղաքացիական անձինք, ովքեր դեպքի վայրից փախուստի են դիմել են թաքնվել։ Նրանք եղել են մի քանի արտաճանապարհային մեքենաներով։ Իշխանությունները քրեական գործ են հարուցել դեպքի առնչությամբ։ Սկսվել են հատուկ գործողություններ՝ հարձակումն իրականացնողներին հայտնաբերելու համար։

Նշենք, որ այդ նահանգում միայն վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է քսաներկու սպանություն։