Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավորը ժամանեցին «Դերյան» ռեստորան՝ ընթրելու (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավորը ժամանեցին «Դերյան» ռեստորան՝ ընթրելու (տեսանյութ)

Այսօր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Արմեն Սարգսյանը Հորդանանի թագավորին օդանավակայանից անմիջապես ուղեկցել է ռեստորան՝ ընթրելու։ Այդ նպատալով մոտ չորս ժամ առաջ ոստիկանությունն ու պետական պահպանության ծառայությունը պարալիզացրել էին վերնիսաժին հարակից Բուզանդի փողոցը, որտեղ գտնվում է արևելյան խոհանոցով հայտնի «Դերյան» ռեստորանը։ Հենց այստեղ է նախագահը որոշել «պատիվ տալ» Հորդանանից ժամանած իր հյուրին… Չորս ժամ շարունակ մեքենաներ էին էվակուացնում տարածքից, մարդկանց հեռացնում, ռեստորանն էլ փակել էին՝ արգելելով այլ անձանց մուտքը, ներսում ընդամենը մեկ կլոր սեղան էր դրված՝ նախատեսված բարձրաստիճան հյուրերի համար։ Նախագահի թիկնապահներն ու տեղում աշխատող ոստիկաններն էլ ժամեր շարունակ սառչեցին դրսում կանգնած, մինչև կժամանեին նախագահն ու թագավորը։ Քիչ առաջ վերջապես ժամանեց Հորդանանի թագավորին ուղկեցող ավտոշարսյունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը նրան դիմավորեց ռեստորանի բակում, մի քանի բառ զրուցեցին, ապա հրավիրեց ներս՝ ընթրելու։