Հայրենիքի պաշտպանները այսուհետ կսովորեն Ագրարային համալսարանում

Հայրենիքի պաշտպանները այսուհետ կսովորեն Ագրարային համալսարանում

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Մեր հերթական հաջողությունը !!!
Հայրենիքի պաշտպաններ Նարեկը, Սերոբը և Տիգրանն այսուհետ կսովորեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Սերոբը զբաղվելու է ագրոբիզնեսով, Տիգրանն ապագա գինեգործ է, իսկ Նարեկին հետաքրքիր է ապահովագրական գործը:
Մեր տղաներին այս հարցում շատ օգնեցին պրոռեկտոր Robert Makaryanը, համալսարանի աշխատակից Liana Vardanyanը և իհարկե ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Ի դեպ, համալսարանի ղեկավարությւնը խոստացել է, որ Համալսարանի մուտքերը կկահավորվեն թեքահարթակներով և շենքը կհարմարեցվի անվասայլակով շարժվելուն: Ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպեն օնլայն տարբերակով:
Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին, վստահ ենք, որ ապագայում մեր տղաները հրաշալի մասնագետներ են դառնալու»: