Քոչարյանի իրավունքների 5 խախտում․ բացարկ ներկայացրին քննիչին

Քոչարյանի իրավունքների 5 խախտում․ բացարկ ներկայացրին քննիչին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստին այսօր Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն ներկայացրեց գործով քննիչ Հրաչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները անթույլատրելի համարելու վերաբերյալ։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց քննիչի կողմից 5 իրավունքի խախտում։

«Հրաչյա Մուշեղյանը չի իրականացրել իր պարտականությունները պատշաճ կերպով, սա արդեն իսկ բավական  է, որ նա ենթակա է բացարկման, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ բացարկման ենթակա անձի կողմից հավաքագրված ապացույցները անթույլատրելի են։ Հրաչյա Մուշեղյանի կողմից թույլատրված բազմադրվագ խախտումները ազդեցություն  են ունենում ապացուցման գործընթացի վրա։ Ես միայն ներկայացնում եմ պարոն Քոչարյանի վերաբերյալ խախտումները։ Մենք պնդում ենք, որ պարոն Մուշեղյանն ունեցել է նպատակ մեղադրական ուղղությամբ քննություն իրականացնելու՝ մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումներով»։

Պաշտպանը նաեւ պնդեց իրենց ներկայացրած միջնորդությունը՝ նշելով, որ քննիչի ձեռք բերված ապացույցները պետք է հանել գործում առկա ապացույցների ցանկից։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացրած միջնորդությանը։