Միլլի Մեջլիսը՝ Սենատի կողմից «2023թ. ՀՀ պաշտպանության ակտ»-ի ընդունման մասին

Միլլի Մեջլիսը՝ Սենատի կողմից «2023թ. ՀՀ պաշտպանության ակտ»-ի ընդունման մասին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի վերջին լիագումար նիստում հայտարարություն է ընդունվել «2023 թ․ Հայաստանի պաշտպանության ակտի» կապակցությամբ, որը հաստատել է ԱՄՆ-ի Սենատը։

Հիշեցնենք, ակտը Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ հոդվածի չեղյալ հայտարարելու մասին է, որով չեղարկվում են Ադրբեջանին օգնություն տրամադրելու լիազորությունները:

Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովան նշել է, որ «Հայաստանի կողմից գրավված հողերի ազատագրումից երկու տարի անց Երևանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շարունակել է քաղաքական և ռազմական սադրանքները»։

Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանը ապատեղեկատվական արշավներ է սկսում՝ ուղղված Ադրբեջանի դեմ՝ դրանով իսկ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը»։
Հայտարարության մեջ դատապարտվում է ԱՄՆ Սենատի որոշումը, որը «ճանաչվում է կողմնակալ և երկկողմ հարաբերություններին վնասող»։

Փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն այդ որոշումն անվանել է «աբսուրդի թատրոն՝ ընդգծելով, որ այն արդարացում չունի։ 
«Ենթադրվում է, որ ամերիկացի օրենսդիրների դիրքորոշումը կապված է Ադրբեջանի անկախ քաղաքականության, ինչպես նաև ստորագրված ադրբեջանա-թուրքական հռչակագրի հետ»,-պնդել է ադրբեջանցի օրենսդիրը։
Հայտարարության մեջ «ընդգծվում է Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքների անարդարությունը, որոնք վնասում են տարածաշրջանում կայունության ապահովման ջանքերին։ Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները քայլեր չի ձեռնարկել ադրբեջանական հողերի ազատագրման համար և չի դատապարտել հայերի կողմից իրականացվող էթնիկ զտումները, էկոսպանիան և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Միլի Մեջլիսն ընդգծում է, որ սենատորների արարքը Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին աջակցության դրսեւորում է։ Պատգամավորները հիշեցնում են Բաքվի համագործակցությունը ամերիկյան վարչակազմի հետ Աֆղանստանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և պնդում, որ Ադրբեջանը մի շարք միջոցառումներ է իրականացնում Ղարաբաղը վերականգնելու համար։

Ադրբեջանը կգործի միջազգային պարտավորություններին համապատասխան և վճռականորեն կպատասխանի երկրի շահերին հակասող բոլոր քայլերին»։