Սևանից Գևորգը, ձեռքը գրպանը, Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչ ռազմաճակատ

Սևանից Գևորգը, ձեռքը գրպանը, Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչ ռազմաճակատ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս պատմությունը պատմեց.

«Սևանից Գևորգը, ձեռքը գրպանը, Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչ ռազմաճակատ։ Ինչո՞ւ ձեռքը գրպանը, որովհետև Գևորգի մեկ ձեռքը չկա, մատները կտրված են դաստակից։ Գևորգը զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանը պահելով, և հիմա նա ռազմաճակատում է»։