Այս երկրի նախագահին ստիպել են հրաժարական տալ

Այս երկրի նախագահին ստիպել են հրաժարական տալ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ստիպել են Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիին հրաժարական տալ եւ երկրի կառավարումը հանձնել Նախագահական ղեկավար խորհրդին։ Ներկայումս Խադին փաստացի գտնվում է տնային կալանքի տակ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։ Այս տարվա ապրիլին, համաձայն հրապարակման, քաղաքացիական պատերազմի մեկնարկից յոթ տարի անց, որը սկսվել էր մասնավորապես այն պատճառով, որ նա չէր ցանկացել իշխանությունը հանձնել իրեն պաշտոնազրկած խուսիթներին, այժմ իշխանական լծակները փոխանցել է անցումային Նախագահական ղեկավար խորհրդին, որի կազմում ութ առավել ազդեցիկ եմենյան քաղաքական ուժերի ղեկավարներն են։ Խորհուրդը ստեղծվել է միջեմենյան խորհրդակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել Էր-Ռիյադում։

Մասնակիցներին կոչ են արել սկսել բանակցություններ խուսիթների հետ։ Սաուդյան իշխանությունները, համաձայն հրապարակման, Խադիի հետ վերջինիս հրաժարականի բանակցություններում սպառնացել են հրապարակել նրա գործած կոռուպցիոն հանցագործությունների մասին նյութերը, որոնք առկա է իրենց ձեռքի տակ։

Ըստ պարբերականի աղբյուրների, չնայած որ Խադին գտնվում է փաստացի տնային կալանքի տակ, սաուդցիները թույլ են տվել, որ մի քանի եմենցի քաղաքական գործիչներ նրան այցելեն։