Գիտնականները վերականգնել են եգիպտական մումիայի ձայնը

Գիտնականները վերականգնել են եգիպտական մումիայի ձայնը

Բրիտանացի պատմաբաններն ու ճարտարագետները կարողացել են վերականգնել հին եգիպտական քուրմ Նեսյամունի ձայնը եւ «ստիպել» որպեսզի նա մի քանի հնչյուններ արձակի՝ համակարգչային տոմոգրաֆի եւ եռաչափ սքաների օգնությամբ։ Այս մասին հայտնում է Scientific Reports-ը։ Գիտնականների գործը դյուրացվել է նրանով, որ Նեսյամունի մումիայում լավ պահպանվել են ձայնային հանգույցները եւ մյուս օրգանները եւ գիտնականները «Voices from the Past» ծրագրի շրջանակներում կարողացել են վերականգնել նրա ձայնը։ Նշենք, որ Նեսյամունի մումիան համարվում է ամենահայտնիներից մեկը բրիտանական թանգարանում։ Այն հայտնաբերվել է եւ տարվել Միացյալ Թագավորություն դեռեւս 1823 թվականին։ Նշենք, որ վերջին տարիներին Նեսյամունի մումիան ուսումնասիրում են նաեւ ճշգրիտ գիտություններով զբաղվող մասնագետները։ Նրանք պարզել են, որ Նեսյամունը մահացել է 50 տարեկան հասակում եւ կարողացել են պարզել որոշ դրվագներ նրա կյանքից։