Բաքուն եւ Երեւանը պայմանավորվածություն ձեռք են բերել Վրաստանի վարչապետի ջանքերով

Բաքուն եւ Երեւանը պայմանավորվածություն ձեռք են բերել Վրաստանի վարչապետի ջանքերով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ ականադաշտերի քարտեզների դիմաց փոխանակությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է նաեւ, որ ապագայում եւս Թբիլիսին ակտիվորեն մասնակցելու է հումանիտար խնդիրների կարգավորմանը՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ։ Ակտիվ ջանքեր է գործադրել նաեւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պարտականությունները կատարող Ֆիլիպ Ռիկերը։