Հերթը հասավ Միքայել Մելքումյանին  

Հերթը հասավ Միքայել Մելքումյանին  

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում դատախազություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը, եւ նրա մայրը՝ Գրետա Սահակյանը։ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- ասված է ծանուցագրում, որը հրապարակված է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքում։ Միքայել Մելքումյանն ու Գրետա Սահակյանը պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 30-ին, ժամը 15։30-ին։ Ըստ հայտարարության, վերջիններս իրավունք ունեն ծանուցագիրը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում ծանոթանալ նյութերին, դիրքորոշում ներկայացնել, ինչպես նաև հայտարարագիր:

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 15:30-ին»,- ասված է հայտարարության մեջ: