Ֆիրդուսո՞ւմ եք նոր քաղաք կառուցում, անունն էլ Սյունիք կդնեք․․․

Ֆիրդուսո՞ւմ եք նոր քաղաք կառուցում, անունն էլ Սյունիք կդնեք․․․

Բոստանը որ բոստան է, էլի ցանկապատում են, որ գող- մող չմտնի: Որ մտնելուց էլ, կաշին պլոկվի ու  մնա ճաղերին: Հայաստանը մի բոստանի չափ չկա՞ր, որ ցանկապատեիք։  Որ գել ու գազան չմտնեին՝ ավերեին, շան փայ չանեին։ Հույսներդ դրել ենք ռուսի վրա, առանց կարմրելու էլ ասում եք՝ ռուսն է մեր անվտանգության երաշխավորը, բա դուք ի՞նչ եք, սոխի գլու՞խ եք: Էդ որ ամբողջ երկիրը ուժային եք դարձրել՝ մի մարդու անվտանգություն ապահովելու համար, երկրի անվտանգությունն ո՞վ պիտի ապահովի։

Թե՞ «չոլից բռնած» երկիր եք գտել ու «քամուն եք տալիս»։ Մեկն էլ կար է՜, ասում էր ՝ նոր քաղաքներ ենք կառուցելու․․․ Բա մի «ժիվոյ տղամարդ չկա՞» , որ ասի՝  եղածդ պահիր, եղած՜դ․․․ Ֆիրդուսու՞մ եք նոր քաղաք կառուցում, անունն էլ Սյունիք կդնեք․․․ Ողբամ ձեզ, քանի՜ կառուցած քաղաք հանձնեցիք։ Քանի՜ մայրուղի, ճանապարհ, մարտական դիրքեր հանձնեցիք։ Խի որ հարկադիր կատարող են ասել, տարեց կանանց ոտնատակ տալո՞վ են ճանապարհ բացում։ Լավ էլ ճանապարհ եք բացում, գնացեք Բերձորի ճանապարհը բացեք, թող ձեր 120 հազար հայրենակիցները սովամահ չլինեն։