Չինաստանն էլ է «ուրախացել»

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն երկրի ԱԳՆ-ից հետաքրքվել է․ «Համաձայն հաղորդումների, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունները հինգշաբթի օրը տարածած հայտարարություններով հայտնել են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտելու մասին, ինչը ակնկալվում է վերջ կդնի շուրջ չորս տասնամյակ ձգված հակամարտությունը երկու երկրների միջեւ։ Ո՞րն է Չինաստանի արձագանքը»:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մաո Նինը պատասխանել է հեռուստաընկերությանը․ «Չինաստանը ուրախ է տեսնել դրական առաջընթաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում։ Երկու երկրներն էլ կարեւոր պետություններ են Հարավային Կովկասում, Չինաստանի լավ բարեկամներն են ու գործընկերները։ Չինաստանը անկեղծ հույս է տածում, որ երկու երկրները կարող են երկխոսության ճանապարհով կարգավորել հակասություններն ու վեճերը եւ նպաստել կայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարգավաճմանը տարածաշրջանում»։
Կարծիքներ