Իրանի արձակած հրթիռների կեսը կամ չի թռչել, կամ վայր է ընկել․ Fox News

Իրանի արձակած հրթիռների կեսը կամ չի թռչել, կամ վայր է ընկել․ Fox News

Ապրիլի 14-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ Իրանի հրթիռների գրեթե 50%-ին չի հաջողվել օդ բարձրանալ: 
Այս մասին պնդում է ամերիկյան հեղինակավոր Fox News-ը։

«Իրանի բալիստիկ հրթիռների մոտ 50%-ը չի թռչել կամ վայր է ընկել՝ չհասնելով իրենց թիրախներին, շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ», - նշել են հեռուստաալիքում՝ վկայակոչելով «ամերիկացի պաշտոնյային»։

Իրանն ապրիլի 14-ին լույս 15-ի գիշերն անօդաչու սարքերով ինտենսիվ գրոհ է իրականացրել Իսրայելի դեմ․ Թեհրանում պնդում են, որ հարձակումը հասել է իր նպատակին, մինչդեռ իսրայելական և ամերիկյան կողմերը հակառակն են պնդում և արձանագրում իրենց հաջողության մասին։