Ոստիկանապետը զենք է տվել հարյուրավոր մարդկանց հանրահավաքներից առաջ. այդպիսի տեղեկություն կա. Սամսոնյան

Ոստիկանապետը զենք է տվել հարյուրավոր մարդկանց հանրահավաքներից առաջ. այդպիսի տեղեկություն կա. Սամսոնյան

Մենք ունենք տեղեկություններ, որ նա հունիսի 21-24-ը պերմանենտ հանրահավաքներ անցկացնելու համար քաղաքապետարան դիմում է ներկայացրել։ Ես չեմ պատկերացնում, թե հաղթող ուժը ՝ ինչ կարիք ունի հետընտրական 4-օրյա հանրահավաքներ անցկացնելու։ Այս մասին քիչ առաջ «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Նարեկ Սամսոնյանը։

«Սա իհարկե նվազագույնը կասկածի տակ է դնում իր՝ հաղթող թեկնածու լինելու իր հրապարակային կոչերը։ Սա ավելի է ամրապնդում այն պնդումը, որ այս մարդը պատրաստվում է իշխանությունը զավթելու փորձ անել։ Սակայն,համենայն դեպս, վերջին շրջանում արվող սոցհարցումները ցույց են տալիս, որ նա այլեւս պարտվող թեկնածու է։ Նա այլեւս բոլոր հարցումներով զիջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Մենք նաեւ փաստ ունենք, լուսանկար, սակայն աղբյուրը չենք բացահայտի, որ կա վայր, որտեղ տեղադրված են 200-ից ավելի բարձրախոսներ, որոնցով հնարավոր չէ մեծ հանրահավաք անել, այսինքն դրանցով պետք է տարբեր տեղերում լինել, այսինքն՝ նախապատրաստվում են բախումների։ Մենք շատ ավելի վատ տեղեկատվություն ունենք։ Մենք դրա հետ կապված հարցում ենք արել ոստիկանություն, հեռախոսային հարցմանը չեն պատասխանել, դիմել ենք գրավոր, հույս ունենք՝ կպատասխանեն։ Ես հիմա հարցման բովանդակությունը ասեմ, դուք հասկացեք՝ ինչի մասին է խոսքը։ Մենք հարցում ենք արել, թե վերջին 1-1,5 ամսում ոստիկանապետը քանի հոգու է պարգևատրել զենքով, մեր ունեցած տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա մեջ բավականին շատ մարդիկ կան, ովքեր պարգեւատրվել են զենքով։ Թիվ չասեմ, բայց հարյուրավոր։ Մենք հրապարակում ենք այս ամեն , որ կարողանանք կանխել։ Ոստիկանապետը պատասխան է տալու, եթե սա ճիշտ եղավ»,- ասաց Սամսոնյանը։