Ադրբեջանցիների քանի՞ տոկոսն է կողմ ՀՀ-ի հետ խաղաղությանը․ հարցում

Ադրբեջանցիների քանի՞ տոկոսն է կողմ ՀՀ-ի հետ խաղաղությանը․ հարցում

Ադրբեջանի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը փետրվարին հարցում է անցկացրել երկրի քաղաքացիների շրջանում՝ փորձելով ճշտել նրանց վերաբերմունքը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։

Ինչպես նշված է կենտրոնի կայքում, հարցվածների ավելի քան 78%-ը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ խաղաղության հաստատմանը։

«Ըստ 2024 թվականի փետրվարին անցկացված հարցման արդյունքների՝ «Դուք աջակցո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին, հարցվածների 78,2%-ը պատասխանել է, որ կողմ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Միաժամանակ հարցվածների 19,5%-ը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 2,3%-ը՝ դժվարացել է պատասխանել։

Հարցումն անցկացվել է հեռախոսով 18 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում՝ Ադրբեջանի գրեթե բոլոր տարածաշրջաններում։