Չեն հրաժարվի միջնորդական առաքելությունից 

Չեն հրաժարվի միջնորդական առաքելությունից 

Միացյալ Նահանգների վարչակազմը չի հրաժարվի միջնորդական ջանքերից՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Սակայն միաժամանակ՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ մասնակցելու անարդյունավետ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Անթալիայում պատասխանելով լրագրողների հարցերին։ Ի պատասխան այն հարցի, թե արդյոք ամերիկյան կողմը կհրաժարվի միջնորդական առաքելությունից, ինչպես ավելի վաղ էր հայտաարվել, եթե բանակցություններում կոնկրետ արդյունքներ չգրանցվեն, Պետքարտուղար Ռուբիոն ասել է․ «Այն, ինչ կարող եմ ասել ամենայն վստահությամբ, դա այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել խաղաղ կարգավորմանն այնքան ժամանակ, քանի դա անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար։ Սակայն մենք չենք կարող ամբողջ աշխարհով օդանավով թռչել եւ մասնակցել հանդիպումների, որոնք արդյունքներ չեն տալու։ Ամեն դեպքում ես այստեղ էի լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պատճառով եւ ամեն ինչ ստացվեց այսպես»։ Անդրդառնալով Ստամբուլում սպասվող ռուս-ուկրաինական բանակցություններին՝ Ռուբիոն ասել է, որ պատվիրակությունների կազմերը ցույց են տալիս, որ լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Ամեն դեպքում ԱՄՆ Պետքարտուղարը մաղթել է, որ բանակցությունները ունենան իրական արդյունքներ եւ հաղորդվի այն մասին, որ որոշում է կայացվել կողմերի միջեւ կրակը դադարեցնել։