Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի․ Ալիևը՝ Բելգիայի Թագավորության վարչապետին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը COP29-ի շրջանակներում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանների սահմանազատման հարցում։ Նա կրկին անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությանը, նշելով՝ «առկա տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ» շարունակում են խոչընդոտ հանդիսանալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և Սահմանադրությունը պետք է փոխվի։
Կարծիքներ