Սենատն այդ բանաձևով փորձում է Թուրքային դուրս մղել Եվրոպայից. քաղաքագետ

Սենատն այդ բանաձևով փորձում է Թուրքային դուրս մղել Եվրոպայից. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանսիայի Սենատի հանձնարարական կառավարությանը, որով կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը, որպես Արցախի հայերի գոյատեւման երաշխիք, բուն Արցախի խնդրից ավելի լայն պատճառներ ունի մի քանի հարթություններում - քաղաքական, քաղաքակրթական, աշխարքաղաքական։

Հասկանալի է, որ այն առաջին հերթին Թուրքիայի դեմ է ուղղված եւ ԵՄ երկրների համար թրենդային ազդեցություն ունի։ Կարճ ասած, նպատակ ունի Թուրքիային դուրս մղել Եվրոպայից, սահմանափակել իսլամի ազդեցությունը եւ ակտիվացնել միգրանտների ներհոսքի դեմ սահմանափակումները։ Ֆրանսիան նման առաքելություն է փորձում ստանձնել։

Եվրոպայի համար այս խնդիրներն անկյունաքարային են, որոնք կարող են վերափոխել իրավական դաշտը, արժեքային համակարգը եւ ձեւավորված քաղաքակրթությունը։

Արցախի խնդիրն այս առումով խորհրդանշական դեր է ստանում ու թե որքանով մենք կարող ենք դրանից օգտվել, մեծ հարց է, հատկապես դա վերաբերվում է Մերժվածի կառավարության պարագայում»։