«Շնորհակալություն բժիշկներին»․ երախտիքի համերգ՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում

«Շնորհակալություն բժիշկներին»․ երախտիքի համերգ՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը՝ Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, ժամը 20։00-ին «Կովկաս» ռեստորանային համալիրում տեղի կունենա երախտիքի համերգ՝ նվիրված բժիշկներին ու բուժաշխատողներին։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը կազմակերպված է «Կովկաս» ռեստորանային համալիրի կողմից՝ մարդասիրական հիմունքներով։

Մի շարք հայտնի արտիստներ սիրով հանդես կգան իրենց կատարումներով, համերգը կհեռարձակվի օնլայն հարթակում։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը վարելու է Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում են Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը, Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։

«Կովկաս» ռեստորանում կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամներն այս կերպ իրենց շնորհակալությունն են հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։