Վարչապետն ընթերցում է իր 100 փաստը, որը հետո պետք է նորից խմբագրվի (տեսանյութ)

Վարչապետն ընթերցում է իր 100 փաստը, որը հետո պետք է նորից խմբագրվի (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում մեկնարկած իր ասուլիսը սկսեց արդեն ավանդական դարձած իր հերթական 100 փաստով։ Նա նշեց, որ լրագրողներին բաժանվել է «100 փաստ նոր Հայաստանի մասին» անվանումով բրոշյուրը, որը, սակայն, աշխատանքային տարբերակն է, և ասուլիսից հետո կտարածվի վերջնական խմբագրված տարբերակը։

Թե ինչու են սևագիր տարբերակի համար այդքան գումար ու ժամանակ ծախսել, բրոշյուր տպագրել, եթե հետո պետք է մի հատ էլ նոր՝ խմբագրված տարբերակը տարածեն, դժվար է ասել։ Կարելի էր միանգամից խմբագրված տարբերակը տարածել։ Ընդ որում, վարչապետը իր երկարաշունչ 100 փաստերը սկսեց ընթերցել հենց մեզ բաժանած այդ սևագիր՝ աշխատանքային տարբերակից։

Այսինքն՝ մենք հիմա չենք կարող ասել, թե նրա թվարկած այդ 100 փաստից որ մասն է լիարժեք ճշգրիտ, և որ մասը դեռ պետք է լրացվի, փոփոխվի, խմբագրվի։ Թեպետ՝ հաշվի առնելով այն, որ վարչապետի մոտ վերջին շրջանում սովորական է դարձել կատարել գրառումներ, ապա ջնջել, խմբագրել, նորը գրել, հետո այդ նոր գրածը վերախմբագրել՝ հայտարարելով, որ սխալվել է, ապա այս 100 փաստը հետագայում խմբագրելու փաստին ևս կարելի է նորմալ վերաբերվել։

Սկսելով 100 փաստի ընթերցումը՝ վարչապետը առաջինը սկսեց պետական բյուջեի եկամուտների` 505.4 մլրդ դրամով ավելացնելու մասին փաստի արձանագրումով։

Մանրամասն՝ տեսանյութում։