Բա ո՞նց է, որ ազգովի քեզ պահում ենք ու չենք հարստանում

Բա ո՞նց է, որ ազգովի քեզ պահում ենք ու չենք հարստանում

«Շուշանը միջազգային դպրոց է ընդունվել, գերմանական քաղաք է, և դպրոցում ոչխար են պահում: Մեզ մոտ, եթե մեկը սխալվի, ասի՝ դպրոցում ոչխար պահեք, այդ օրը ֆեյսբուքահայությունը իր բոլոր գործերը կթողնի ու կսկսի քահ-քահ հռհռալ, թե` էս ինչ են ասում, դպրոցը գոմ սարքեցիք», Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Հագվի գյուղի բնակիչների հետ ունեցած զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է փոխել այդ մտածողությունը, որովհետև եթե... մեր գյուղացին...մենք բոլորս կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին, եթե ոչխար ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա կրթական հարց է:

Վարչապետի այս արտահայտություններն էլ են դարձել ֆեյսբուքահայության քննարկման եւ ծիծաղի առարկան: Այդ հրապարակումն ամենից շատ է մեկնաբանությունների արժանացել, մենք որոշեցինք այդ մեկնաբանություններից մի քանիսը ներկայացնել ձեզ.

Շուշան Մադոյան. «Այո’, ազգովի մի անպետք ոչխար ենք պահում»:

Արմեն Ներսիսյան. «Շատ ճիշտ է` Էդ ոչխարին սխալ է, որ պահում ենք մեր մեջ: Սիրով կնվիրենք մեր արեւելյան հարեւանին»:

Մխիթար Առուստամյան. «Հա բայց դու լրի՞վ ոչխար ես, թե՞ քեզ ոչխարի տեղ ես դրել»:

Սիմոն Ցոլակյան. «Շատ խելացի Մարդ, Հանճարեղ մտքեր ուղղակի և սա ՀՀ Վարչապետ ա»:

Հարություն Հարությունյան. «Դու ճիշտ պահեցիր քո ոչխարներին և հարստացար»:

Հասմիկ Սարգսյան-Զալյան. «Մանավանդ քո նման ոչխարին»:

 Ռուզան Ղազանչյան. «Երկիրը կրակի բերան. սա ոչխարհ ա բուծում։ Աստված օգնական»:

Գևորգ Մելիքյան. «....Եթե վատ ենք ոչխար պահում, ուրեմն անգլերեն սովորեք»: Իրինա Մարտիրոսովա. «Ազգովի քեզ պահում ենք ու չենք հարստանում։ Փաստորեն, սխալ ենք պահում»:

Երվանդ Եղիազարյան. «Եթե ՔՊ են պահում ո՞նց հարստանան»: