Որտեղ կհուղարկավորվի Պելեն

Որտեղ կհուղարկավորվի Պելեն

Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կհուղարկավորվի աշխարհի ամենաբարձր գերեզմանատանը՝ Memorial Necrópole Ecumênica-ում, հաղորդում է Bild-ը։

14-հարկանի գերեզմանատունը գտնվում է Պելեի հայրենի Սանտուսում։ Լեգենդար ֆուտբոլիստը ինքն էր ցանկություն հայտնել մահից հետո հուղարկավորվել Memorial Necrópole Ecumênica-ում։

Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարձր գերեզմանատուն ընդգրկված Memorial Necrópole Ecumênica-ում կա 16 հազար գերեզման։

Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Վերջին հրաժեշտի արարողությունը Սանտուսում կմեկնարկի հունվարի 2-ին, հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։