Ժամանակավորապես չեն գործի մանկապարտեզները, նախադպրոցական խմբերն ու երկարօրյա դպրոցները

Ժամանակավորապես չեն գործի մանկապարտեզները, նախադպրոցական խմբերն ու երկարօրյա դպրոցները

Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. 

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱՀ ԿԳՄՍՆ