ՔՈՎԻԴ-19-ի, սոցիալական ճարտարագիտության և… Ախմախու սարի մասին

ՔՈՎԻԴ-19-ի, սոցիալական ճարտարագիտության և… Ախմախու սարի մասին

«Սասնա Ծռեր» տիեզերավեպում ծուռ Բաղդասարին Ախմախու սար ճամփելու դրվագն ինձ հիշեցնում է այսպես կոչված ՔՈՎԻԴ-19-ի վարակն աշխարհում դիմագրավելու ջանքերը, որոնք  աղերսվում են հասարակական ճարտարագիտության ՝ ինժեներիայի հետ: 

ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ լուրերն ինձ դեռ տարվա սկզբին հիշեցրին ՁԻԱՀ-ը: Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ երկարաշունչ անունը կրող հիվանդությունը ժամանակին մարդկությանն ահաբեկելու մեծ պոտենցիալ ուներ: Այս համախտանիշի ենթադրյալ հարուցիչը  հանելուկային ՄԻԱՎ-ն էր, որի ծագման շուրջ  կային միայն վարկածներ, ինչպես և՝ ՔՈՎԻԴ-19-ի դեպքում: Ի դեպ, այն ժամանակ ուսանող  էի և միկրոկենսաբանության ամբիոնում  հենց ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտական աշխատանքով էի զբաղված: Քովիդ-19-ի շուրջ մեդիա վայնասունն աննախադեպ է, բայցևայնպես, հիշեցնում է ՁԻԱՀ-ի մեդիա արձագանքն ու խնդրահարույց վիճակագրությունն իր թիրախային խմբերով (ՁԻԱՀ-ի դեպքում այդպիսիք աֆրիկյան մայցամաքի բնակիչներն էին, որոնք առանց ՄԻԱՎ-ի էլ ցածր դիմադրողականություն ունեին): Ավելի ուշ համացանցում գտա Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ՄԻԱՎ-ի փորձագետ Լյուք Մոնտանիեի հարցազրույցը , որն ինձ ոչ պակաս խնդրահարույց թվաց. Մոնտանիեն հայատարարում է, որ  ՔՈՎԻԴ-19-ի վիրուսը լաբորատոր ծագում ունի և պարունակում է ՁԻԱՀ-ի վիրուսի գենոմի մի հատված, այնուհետև  հավելում, որ ինքը ոչ ոքի չի մեղադրում և որ՝ այդպիսով երևի փորձել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ ստանալ: Նկատեք՝ Յութուբն այս հոլովակը գրաքննության չի ենթարկել, մինչդեռ ՖԲ-ում  ու Յութուբ-ում գրաքննության ենթարկվում ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող հղումներն ու կարծիքները, իսկ գիտական պարբերականներից ու հանրային մասնագիտական ռեսուրսներից հոդվածներ են հետ կանչվում: Եվ հենց չիմացությունն է, որ մարդկանց ահ է ներշնչում ու ստիպում մասսայաբար Ախմախու սարում  հայտնվել: Թե մշտական անհանգստությունն ինչպես է ազդում մարդու իմունային համակարգի վրա՝ ամեն մեկը թող իր սեփական փորձառությամբ դատի և դրան գումարի  դիմակների պատճառով շնչուղիների միկրոֆլորայի հավասարակշռության ու արյան թթվածնային հագեցման մշտական խախտումները:

Բաց տարածքում ու հեռուստաեթերից դիմակ կրելն աղերս ունի ոչ թե ՔՈՎԻԴ-19-ի, այլ սոցիալական ինժեներիայի հետ: 

Օտար ծագման սպիտակուցի կամ ալերգենի հանդեպ ապազգայունացման՝ դեսենսիբիլիզացիայի նպատակով բժշկության մեջ գոյություն ունի մարդու օրգանիզմը դրան վարժեցնելու կոտորակային մեթոդ: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում…

Մարդկությունն, ըստ ամենայնի՝ սոցիալական ինժեներիայի կոտորակային փորձարկման  փուլում է. դիմակներ, հեռավար ուսուցում, հեռավար աշխատանք, վիրտուալ հավաքներ, ազատ տեղաշարժի սահմանափակումներ, տույժեր, տուգանքներ, Հռոմի պապի բացահայտ հորդորներ 
, բազմատեսակ «քովիդ-նպաստեր»,  օգնություններ ու «քովիդ- աշխատավարձ» (Իսպանիա): Եթե ՔՈՎԻԴ-19-ի կենսաբանական թիրախը տարեց մարդիկ են, ապա դրա տնտեսական թիրախը միջին խավն է:

«Երբ չափազանց շատ փող ունես, ոչինչ այլևս կարևոր չէ. երբ ընդհանրապես փող չունես, ոչինչ այլևս կարևոր չէ: Մի օր, երբ միայն հարուստներ ու աղքատներ կլինեն, ոչինչ այլևս կարևոր չի լինի»:Նիկոլա Տեսլա 

Անարգել ու անսահմանափակ ինֆորմացիոն փոխանակությունը մարդկության մեծագույն ձեռքբերումն է, և այսօր սոցցանցերում ու առցանց հարթակներում տեղի ունեցող աննախադեպ գրաքննությունը ավելի ցայտուն է դարձնում այսպես կոչված ՔՈՎԻԴ-19-ի կամ  SARS-CoV-2-ի կասկածելի ծագումը:

Արդեն արհեստական բանականության ու նեյրոնեթի  օրոք ի հայտ եկած SARS-CoV-2-ն իր սինթետիկությամբ բացառիկ է. այն ունի ոչ միայն էպիդեմիոլոգիական-առողջապահական, այլև տնտեսական-հասարակական բաղկացուցիչներ, որոնց թվում՝ սոցիալական ճարտարագիտությունը: 

Հեռահաղորդակցության ու ՏՏ ոլորտի առաջընթացին զուգահեռ՝ զարգացում են ապրում նաև մարդու սպառողական բնազդի վրա ազդելու տեխնոլոգիաները. թվայնացվում ու մոնետիզացվում է մարդկային պսիխոէմոցիոնալ ռեսուրսը, քանի որ սպառողական բնազդի կառավարումն ուղղակի ազեցություն ունի ֆինանսական կապիտալի շրջանառության վրա և, ի դեպ, ժամանակ առ ժամանակ ծագող ճգնաժամերը, ինչպես և վիրուսները, լինում են բնական ու արհեստական ծագման՝ ունենալով միանգամայն հստակ շահառուներ՝ ֆարմագիգանտներ և/կամ բանկային գիգանտներ:

PS. 
Զարգացած ինֆորմացիոն տեխնոլոգիաների պայմաններում դավադրություն կոչվածն ավելի շուտ հիշեցնում է պղտոր ջրում ձուկ բռնելու «նուրբ արվեստը» ), քանի որ կիսաճշմարտությունն առավել արդյունավետ է, քան բացահայտ սուտը:  

Լուսինե Հովհաննիսյան