Ոստիկանների հետ կարգուկանոն ենք հաստատում․ Քաջարանի փոխքաղաքապետ

Ոստիկանների հետ կարգուկանոն ենք հաստատում․ Քաջարանի փոխքաղաքապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այժմ Քաջարան գնալու ճանապարհին է, այստեղ եւս նրան բողոքի ակցիաներով են դիմավորելու։ Քիչ առաջ նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնեց, որ պատերազմում զոհված քաջարանցիների ծնողները շրջափակել են գերեզմանատունը, որտեղ հանգչում են իրենց զավակներն ու հարազատները, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մտնել գերեզմանատուն։ 

Քաջարանի փոխքաղաքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս տեղում է, հարցին թե՝ մասնակցո՞ւմ է բողոքի ակցիներին, պատասխանեց՝ ոստիկանների հետ կարգուկանոն են հաստատում։

Նա դժվարացավ պատասխանել այլ հարցերի, քանի որ աղմուկը ձայնն անլսելի էր դարձնում։

Նշենք, որ Փաշինյանն այժմ Սյունիքի մարզում է, նրան տեղացիները դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան» վանկարումներով։