Լավ, է՞ս կարգի եք վախեցած ժողովրդից. Մամիջանյան

Լավ, է՞ս կարգի եք վախեցած ժողովրդից. Մամիջանյան

Այսօր Հայրենիքի փրկության շարժման անդամները Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ էին իրականացնում, սակայն երթը «հարամ» է արել ոստիկանությունը: Ավտոերթի մասնակից, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանն այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանությունը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով տուգանային հրապարակ է տանում Արժանապատվության ավտոերթին մասնակցող մեքենաները: Լավ, է՞ս կարգի եք վախեցած ժողովրդից»: