Երեխուս աչքը ճամփիս է սպասում, ես չեմ կարող գալ․․․

Երեխուս աչքը ճամփիս է սպասում, ես չեմ կարող գալ․․․

Տարին, ինչքան էլ արհեստական լույսերով ու հրավառությամբ փորձեցին քողարկել, տխուր տարի է։ Մարդիկ էլ, որ մրջույնների նման այս ու այն կողմ են վազվզում՝ ինչ որ բան հայթայթելու, գնելու, ուրախ չէին։ Գոնե ես մեկին չեմ հանդիպել, որ չասի՝ կոտրված սրտով ենք Նոր տարի անում, բայց ի՞նչ անենք, երեխաների համար անում ենք։ 

Շատ տխուր գրառումներ կարդացի, բայց ինձ համար ամենատխուր գրառումը սա էր․ 

Romela Musayelian

Բոլոր նրանց, ովքեր 31-ին կգնան Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհավորելու, խնդրում, աղաչում եմ ձեզ՝ այցելեք իմ Արթուրին, Ղարաբաղից՝  Արթուր Հրայրի Եղիազարյան։ Իմ ճանապարհը փակ է, մարդիկ, երեխուս աչքը ճանապարհի կլինի։ 

Այս գրառումը կարդալով ինչքա՜ն մարդկանց սիրտ է կտոր- կտոր եղել, ինչքա՜ն մարդ է  գնացել Արթուրի մոտ․․․ Ինչքա՜ն կին է մոր փոխարեն խփել ծնկներին՝ քոռանան աչքերս, ես կգամ․․․