Անդրեյ Մալախովը թողել է StarHit ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը

Անդրեյ Մալախովը թողել է StarHit ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը հայտարարել է, որ հեռանում է СтарХит ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Նա բավական ընդարձակ նամակ է հրապարակել ամսագրի կայքում՝ երախտագիտություն հայտնելով ամսագրի թիմին եւ մաղթելով միշտ մնալ բարձունքի վրա։ Միաժամանակ նաեւ հայտարարվել է, որ հաջորդ տարվա հունվարի մեկից ամսագիրը կթողարկվի միայն թվային տարբերակով։ Նշենք, որ Մալախովը ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից։