Խոշոր հրդեհ է բռնկվել Հյուսիսային Պողոտայում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Հյուսիսային Պողոտայում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայում, այրվում է շինություններից մեկի տանիքը։ Դեպքի վայրում են հրշեջ ծառայության 3 մեքենա։

Դեռևս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը և կա՞ն տուժածներ, թե՞ ոչ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մանրամասն՝ տեսանյութում