Չենք կարող մեր ծառայությունները կանգնեցնել. նախարարի կողմից հստակ պատասխան է եղել. Բաբլոյան

Չենք կարող մեր ծառայությունները կանգնեցնել. նախարարի կողմից հստակ պատասխան է եղել. Բաբլոյան

Նախ պետք է տերմինները ճշտենք։ Պետպատվերները ոչ թե կրճատվել են, այլ այս ժամանակահատվածի համար նախատեսված ֆինանսի առումով ծառայությունները ավելի շատ են տեղի ունեցել, քան մենք պլանավորել էինք։ Այս մասին «Ալեքսանդր» հյուրանոցում առողջապահության նախարարի կազմակերպած հանդիպում-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբկիր» ԲԿ ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ 

«Այո, քանի որ շատ ավելի շատ աշխատանքներ են կատարվել, քան նախատեսել էինք, դրա պատճառով դիսբալանս է առաջացել։ Բայց նախարարը մեզ տեղեկացրեց, որ վերահաշվարկները կատարվել են, ուստի ֆինանսավորումը կշարունակվի։ Մենք իրոք չենք կարող մեր ծառայությունները կանգնացնել, հենց դրա համար էլ եղավ շատ հստակ պատասխան նախարարի կողմից։ Չգիտեմ նախկինից մնացած պարտք ունեն հիվանդանոցներին , թե ոչ, էդ իրենց պիտի հարցնեք, որովհետև ես չգտիտեմ։ Միայն նախարարությունը կարող է խոսել բոլորի համար, ես կարող եմ խոսեմ միայն մեկ հաստատության վերաբերյալ։ Կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք, որևիցե մերժումներ չունենք այս պահին, որովհետև մենք հստակ ունենք հարաբերություններ ու հստակ ժամանակացույց ֆինանսավորման առումով։ Էդ հարցերով պետք է խոսել գործադիր տնօրենների հետ, որովհետև ես ավելի շատ զբաղված եմ առողջապահության ռազմավարությամբ։ Իսկ նախարարի հետ մենք այսօր քննարկել ենք առողջապահության զարգացումը առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց Բաբլոյանը։