Ամերիկացիներն արգելել են վարորդներին ֆասթֆուդ գնել

Ամերիկացիներն արգելել են վարորդներին ֆասթֆուդ գնել

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի իշխանությունները արգելել են drive-thru ծառայությունները տեղի ռեստորաններում եւ սրճարաններում, երբ կարելի է գնել սնունդ՝ առանց մեքենայից դուրս գալու։

Այս մասին հայտնում է Motor.ru-ն։ Այժմ բոլոր մինեապոլսեցիները, ովքեր կուզենան բուրգեր ու գազավորված ըմպելիք վայելել առանց մեքենայից դուրս գալու, ստիպված կլինեն փնտրել այնպիսի հաստատություններ, որոնք աշխատում են շուրջօրյա ռեժիմով եւ այնտեղ կգնան քայլելով։ Պաշտոնյաները կարծում են, որ նման ծառայությունները բացասաբար են ազդում քաղաքի ընդհանուր դրության վրա, նպաստում օդի աղտոտմանը եւ այլն։