Առանց մասնագիտական գիտելիքի պետք չէ թշնամաբար տրամադրվել ոչ մի համայնքի հանդեպ

Առանց մասնագիտական գիտելիքի պետք չէ թշնամաբար տրամադրվել ոչ մի համայնքի հանդեպ

Ժողովուրդ ջան առանց մասնագիտական գիտելիքի պետք չէ թշնամաբար տրամադրվել ոչ մի համայնքի հանդեպ, այդ թվում նաև սահմանամերձ: Առանց այն էլ դժոխքի մեջով են անցել այնտեղ ապրողները: Օրինակ՝ համացանցում տարբեր լուտանքներ եմ կարդում Շուռնուխցիների մասին:

Շուռնուխի տեղամասում ընդգրկված են 123 ընտրող: 51 ձայն ՔՊ, 40 ձայն Հայաստան դաշինք: Ինչ է ձեր կարծիքով 91-ը քվեարկողերը 123 ընտրողներից են արդյոք կամ ընտրողների ցուցակներում ընդգրված բոլոր 123-ը Շուռնուխցիներ են՞:

Ընտրական օրենսգրքի համաձայն զինվորների ցուցակները չեն հրապարակվում, նաև տեղամասում կարող են քվերակել գործուղված ոստիկանները, ինչպես նաև այլ համայնքում հաշվառված, սակայն այլ համայնքում աշխատող և բնակվող անձինք (պետական և մասնավոր հիմնարկների աշխատողներ):

Եթե հաշվի չառնենք օրենքի տրամաբանությունը Շուռնուխում մասնակցությունը 73.9 % է:

Պետք չէ մասնատել ազգը Շուռնուխցիների ու Ապարանցիների, Երևանցիների ու Կապանցիների:

Մնացական Բիչախչյան