Ուզում են Նիկոլին լեգալիզացնել․ Արմեն Մարտոյան

Ուզում են Նիկոլին լեգալիզացնել․ Արմեն Մարտոյան

2020 թվականի դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության մասին, որը հայտարարությամբ առաջարկում էր Միութենական պետության ձևավորում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս միությամբ։

Այդ օրը տարածված հայտարարությանը միացել էին Ռեֆորմիստների (Վահան Բաբայան), «Սահմանադրական իրավունք միություն» (Հայկ Բաբուխանյան), «Ազգային միաբանություն» (Արտաշես Գեղամյան) կուսակցությունները, Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար, Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի (խորհրդարան) «Միասնական Ռուսաստան» խմբակցության հայազգի պատգամավոր Արմեն Մարտոյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանը, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը (Գայ Պետրոսյան)։

«Հրապարակը» Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Մարտոյանից հետաքրքրվեց, թե ինչ մասնակցություն է ունենալու հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարի ընտրությունների ժամանակ։

«Ես ոչ մեկին չեմ սատարում ու կարդինալ դեմ եմ որևէ ընտրության գնալ Նիկոլի և նիկոլապաշտների ուժերի հետ մեկտեղ։ Էդ քաղաքական խաղերը, որ տալիս են իբր ընդդիմություն ձևավորած որոշ ուժեր և Նիկոլը, խաղեր են։ Ինչպես բերեցին Նիկոլին կառավարման, էդ նույն ձևով ուզում են նրան լեգալիզացնել։ Լեգալիզացնեն իրա դավաճանությունը, լեգալիզացնեն գեներալների դավաճանությունը։ Այդ ամբողջն իրենց ձեռքի սարքածն է, իրենց ձեռագիրն է։ Ու հիմա իրենք այդ ամեն ինչն էս ընտրություններ կոչվածով լեգալիզացնեն։ Ուրեմն Ձեզ հաստատ ասեմ, եթե Նիկոլը գնաց ընտրությունների, ուրեմն համոզված եղեք, որ կոալիցիա կազմելով մի շարք չակերտավոր ընդդիմադիրների հետ՝  նորից մեծամասնություն է կազմելու։ Հաղթելու է ինքը՝ իր ռեսուրսների շնորհիվ և այլ-այլ խաղերի շնորհիվ», - ասաց հայազգի պատգամավորը։

Մարտոյանը զգոնության կոչ է անում հայ ազգին։ «Փոխանցեք հայ ազգին․ «Ուշքի՛ եկեք։ Էդ անասուններն էլի են ուզում քերել ձեր կաշին։ Ի՛մ սիրելի ազգ, ի՛մ անուշ ազգ»։  Օրուգիշեր սրան-սրան եմ կպնում, որ «դադարեցրե՛ք էս անասունությունը»։ Մի՛ թողեք, որ Նիկոլը գնա ընտրության։ Ամենաճիշտը, որ Նիկոլը պետք է անի, ինքն իրեն գնդակահարելն է։ Ատրճանակը դնի գլխին ու խփի իրան»։

Հարցին՝ իրավիճակի հետ կապված ի՞նչ քայլեր պետք է կատարվեն, ղրիմցի գործիչը պատասխանեց․ «Բոլորը հավաքվեն ու ասեն՝ «Դու ոչ թե հրաժարական ես տալու, որ դառնաս ժամանակավոր պաշտոնակատար ու գնաս ընտրության, այլ դու հրաժարական ես տալու նաև պայման գրելով, որ դու իրավունք չունես մասնակցելու այլևս որևէ ընտրության»»: