«Դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին

 «Դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անդրադառնալով մսավաճառների բողոքի ակցիաներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ընդամենը օրեր առաջ կանխագուշակել էի, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկ տեսնում եմ այնտեղ, որ «դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։
Մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին երբեք իր միսը ինքնուրույն Երևան չի բերել, փոքր խանութների տերերը երբեք չեն ընկել գյուղերով՝ մեկ կամ երկու գլուխ կենդանի գնելու և տեղափոխելու, հենց այս օղակն ապահովել են այլ մարդիկ: Հույս ունեմ, որ բոլորդ գիտակցել եք, որ միակ ձևափոխությունը, որ կարող է լինել դա դաշտում քաղաքակիրթ տեղափոխումն ապահովողների ավելացումն է։
Գյուղացին չի տուժում»