Հայաստանի պետական պարտքը դարձել է ինչ-որ 7 միլիա՞րդ, հա՞... քանի՞ միլիարդ ա դարձել. Փաշինյանը չէր հիշում մեր պարտքի չափը

Հայաստանի պետական պարտքը դարձել է ինչ-որ 7 միլիա՞րդ, հա՞... քանի՞ միլիարդ ա դարձել. Փաշինյանը չէր հիշում մեր պարտքի չափը

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ պետական պարտքի չափը էական չէ, էական է, թե որքան է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

«Այսօր մենք ունենք հետևյալ վիճակը, որը շատ դրական վիճակ է, երբ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է: Եւ սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է»,-հայտարարեց Փաշինյանը:

Հետո փորձեց հիշել, թե որքան է կազմում մեր պետական պարտքի չափը:

«Քանի որ նաև շատ շահարկվում ա, ասում են` վայ, Հայաստանի պետական պարտքը դարձել է, չգիտեմ, ինչ-որ 7 միլիարդ... 7 միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ ա դարձել»,- այդպես էլ չհիշելով թիվը` դիմեց ֆինանսների նախարարին Նիկոլ Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հուշեց, որ տարեվերջին 10 միլիարդից մի փոքր բարձր է լինելու պետական պարտքը:

«Հա, 10 միլիարդ և այլն, և այլն, էդ թիվը էական չի, էական ա, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը ինչ ծավալի ա կազմում»,-փորձեց նորից իրեն արդարացնել ու պետական պարտքի ահռելի չափը մեղմել այս պարտքի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն: