Մոդելյոր Ժան-Պոլ Գոթյեն հայտարարել է իր հոբելյանական ցուցադրության մասին

Մոդելյոր Ժան-Պոլ Գոթյեն հայտարարել է իր հոբելյանական ցուցադրության մասին

Հայտնի ֆրանսիացի մոդելյոր Ժան-Պոլ Գոթյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին փարիզյան Շատլե թատրոնում տեղի կունենա նորաձեւության ոլորտում իր կեսդարյա գործունեությանը նվիրված հոբելյանական ցուցադրությունը։ Այս մասին կուտուրյեն գրառում է կատարել իր թվիթերյան էջում, հավելելով, որ այդ ցուցադրությունը կլինի վերջինն իր կարիերայի ընթացքում։ Նշենք, որ Գոթյեն իր կարիերան սկսել է Պյեր Կարդենի նորաձեւության տանը։ Առաջին սեփական հավաքածուն ցուցադրել է 1976 թվականին, իսկ 1981-ին մշակել է իր ֆիրմային պրովոկացիոն ոճը, որն էլ նրան մեծ ճանաչում է բերել։ Մեծ է նրա ներդրումը 1980-90-ական թթ բարձր նորաձեւության մեջ։