«Ամուլսարն առանց հանքի»․ բողոքի քայլերթ

«Ամուլսարն առանց հանքի»․ բողոքի քայլերթ

Մոտ մեկ ժամ առաջ` ի պաշտպանություն Ամուլսարի, Երեւանի տարբեր փողոցներից, տարբեր երթուղիներով սկսվեցին բողոքի 3 միաժամանակյա քայլերթներ․Առաջին երթուղով Զորավար Անդրանիկի արձանի մոտից՝ Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Ազատության հրապարակ։

Երկրորդ երթուղով «Բաղրամյան» մետրոյի տարածքից շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա փողոց եւ Ազատության հրապարակ։

Երրորդով՝ քաղաքապետարանից՝ Մաշտոցի պողոտա ու Ազատության հրապարակ։

Այս երթուղիները ցանցային բնույթի են, վերջում հավաքվելու են Ազատության հրապարակու։ ««Մենք ենք տերը մեր երկրի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով։  Նախաձեռնողը «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունն է:
Երևանում  միացել են Ջերմուկից եկած ջերմուկցիներն ու գնդեվազցիները։

Նրանք անցնում են Երևանի փողոցներում և գոռում՝ Մի-ա-ցեք։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մեկնել է Սևան՝ ընտանիքով և իր ֆեյսբուքյան էջում հասկացնել տվել, որ առնվազն մինչև ժամը 22 -ը Երևանում չի լինելու, ժամը 20-ին էլ մասնակցելու Սևանա լճից հրավառությանը։