Իրանում հարձակվել են ոստիկանների վրա․ կան վիրավորներ և զոհ

Իրանում հարձակվել են ոստիկանների վրա․ կան վիրավորներ և զոհ

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում զինված անձինք հարձակվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հարձակումը տեղի է ունեցել Չաբահար քաղաքում։
Տարածքում ծառայություն իրականացնող ՃՈ աշխատակիցների վրա զինված անձանց հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանի հոգի վիրավորվել։

Թե որքանով է միջադեպն առնչություն ունի Իրանում շարունակվող բողոքի համազգային ցույցերի հետ, առայժմ հայտնի չէ։