Մահացել է հայտնի օպերային երգչուհի Մադի Մեսպլեն

Մահացել է հայտնի օպերային երգչուհի Մադի Մեսպլեն

Ֆրանսիայում մահացել է հայտնի օպերային երգչուհի Մադի Մեսպլեն։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը։ Մեսպլեն 90 տարեկան էր։ Մեսպլեն մասնակցել է այնպիսի ներկայացումների, ինչպիսիք են՝ «Հոֆմանի հեքիաթները», «Լակման», «Սեւիլյան սափրիչը»։ Ռիստերն իր գրառման մեջ բարձր է գնահատել Մադի Մեսպլեի դերը ֆրանսիական մշակույթը աշխարհի բեմերում տարածելու գործում։ Երգչուհին մահացել է ընտանիքի անդամներով շրջապատված, Թուլուզում գտնվող իր բնակարանում։