Ակցիա «Cash Back մինչեւ100%» Հայբիզնեսբանկի Visa քարտապանների համար

Ակցիա «Cash Back մինչեւ100%» Հայբիզնեսբանկի Visa քարտապանների համար

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա Visa քարտապանների համար՝  իր հաճախորդներին հնարավորություն տալով առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գնումների դեպքում ստանալ մինչև 100% գումարի հետվերադարձ:

2020թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2021թ. ապրիլի 7-ը ներառյալ գործող ակցիայի ժամանակահատվածում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa վճարահաշվարկային համակարգի առնվազն 30 քարտապաններ, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն նվազագույնը 7000 ՀՀ դրամ և ավելի գումարով անկանխիկ գնում, հնարավորություն կունենան դառնալ բազմաթիվ այն հաջողակներից մեկը, ով կստանա Cash Back մինչև 100% գումարի հետվերադարձ՝ առավելագույնը 100.000 ՀՀ դրամ:

Ակցիայի շրջանակներում կգործեն նաև զեղչեր Visa քարտերի տարեկան սպասարկման վճարների գծով: Տղամարդիկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ Visa քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով 2021 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ, կանայք՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ:  

Եթե դեռ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտապան չեք, ապա շտապեք: Մեր քարտերի միջոցով Դուք կստանաք հնարավորություն օգտվելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և իր գործընկերների կողմից առաջարկվող բազմաթիվ հնարավորություններից.

Անվճար առաքում Menu.am-ից պատվիրելու և Visa քարտով վճարում կատարելու դեպքում՝ մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը,

Մինչև 400 ՀՀ դրամ զեղչ gg-ի տաքսի ծառայությունից օգտվելու և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Gold,  Visa Platinum կամ Visa Infinite քարտով վճարում կատարելու դեպքում՝  մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը,
Անվճար այցեր ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներ ամբողջ աշխարհում օդանավակայանների ՝ Visa Platinum կամ Visa Infinite քարտերի համար (օրացույցային տարում Visa Platinum` 2 անվճար այց, Visa Infinite` 6 անվճար այց):

Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք` 59-20-20 կամ այցելեք www.armbusinessnbank.am 
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից