Բանկի՛ր ինչպես ուզում ես, հաղթի՛ր ինչպես ուզում ես իրական NFC-ով

Բանկի՛ր ինչպես ուզում ես, հաղթի՛ր ինչպես ուզում ես իրական NFC-ով

ԱԿԲԱ Բանկը և VISA միջազգային վճարային համակարգը ACBA Digital հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ գործարկել են վճարումների նորարարական համակարգ` NFC հնարավորությամբ: Ներդրված նոր տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում կանխիկացում կամ անկանխիկ վճարումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով՝ պարզապես այն մոտեցնելով բանկի բանկոմատի վրա պատկերված NFC նշանին կամ POS տերմինալին:

Համակարգը ստեղծված է Visa Token ծառայության հիման վրա և այժմ հասանելի է միայն Անդրոիդ օպերացիոն համակարգի բջջային հեռախոսների և Բանկի VISA քարտապանների համար։

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ACBA Digital հավելված, ԱԿԲԱ Բանկի VISA քարտ, ինչպես նաև ACBA Digital հավելվածում քարտի թվային (թոքենիզացված) տարբերակը:

ACBA Digital հավելվածը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ:

Հայաստանում իրական NFC հնարավորությամբ վճարումների համակարգի գործարկմամբ պայմանավորված, ԱԿԲԱ  Բանկը մինչև 2021 թվականի փետրվարի 3-ը ներառյալ իրականացնում է մրցույթ, որի 10 հաղթողի կտրամադրվի SAMSUNG  GALAXY S20 ULTRA ապրանքանիշի հեռախոս:

Մրցույթի պայմաններն են՝

Կատարել նվազագույնը 10 NFC վճարում, մեկ վճարման նվազագույն գումար՝ 1000 ՀՀ դրամ:

Հաղթողները որոշվելու են պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով:

Մրցույթի ամբողջական պայմանները ներկայացված են այստեղ:

«Թոքենիզացումը վճարային համակարգի զարգացման նորարարական քայլ է Հայաստանում: Միջազգային VISA և տեղական ArCa վճարային համակարգի մեր գործընկերների հետ կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացանք գրանցել այս արդյունքը: Հայաստանում Visa Token ծառայությունն արդեն գործում է և այն ներդրվել է ԱԿԲԱ Բանկի նոր բջջային հավելվածում: Մենք ձևավորում ենք անհպում վճարումների նոր մշակույթ», - նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Այսօր մենք Հայաստանում գործարկում ենք նոր տեխնոլոգիա՝ թոքենիզացում, առանց որի անհնար է երկրի վճարային էկոհամակարգի հետագա լիարժեք զարգացումը: Գործարկված Visa Token ծառայությունը վկայում է նորարարությունների ներդրման մեր պատրաստակամության մասին, որով մենք խթանում ենք Հայաստանում առանց կոնտակտի վճարումների զարգացումը:

Սպառողներն այսօր, առավել քան երբևէ, նախընտրում են անվտանգ, արագ, հարմարավետ և առանց կոնտակտի վճարումներ կատարելու տարբերակը: Հայաստանյան առևտրային կետերում այժմ Visa քարտերով յուրաքանչյուր երկրորդ գործարքը կատարվում է անհպում: Կարանտինի ընթացքում Հայաստանում անհպում գործարքների քանակը գրեթե կրկնապատկվել է:

Վստահ եմ, որ Visa Token ծառայության գործարկումը կզարգացնի անհպում վճարումների մշակույթը, քանի որ պարզեցվում է վճարման գործընթացը և սպառողներին առաջարկվում է ավելի լավ սպառողական փորձ», - նշել է Կովկասում Visa միջազգային վճարային համակարգի տարածաշրջանային ղեկավար Քրիստինա Դորոշը: