Ինչպես է Տիգրան Մանսուրյանը պարում Aram MP3 feat. 3.33-ի երգի տակ (Տեսանյութ)

Ինչպես է Տիգրան Մանսուրյանը պարում Aram MP3 feat. 3.33-ի երգի տակ (Տեսանյութ)

Երգիչ Արամ MP3-ը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, թե ինչպես է մաեստրո Տիգրան Մանսուրյանը պարում  Aram MP3 feat. 3.33-ի «Սկսում ենք» երգի տակ ու գրել է․

«Ասում են` տարիքը մարդու հոգու և մարմնի հարաբերակցությունն է: Ասում են նաև, որ հոգով երիտասարդ լինելը երկարացնում է մարդու կյանքը:
Ի՞նչ եմ ուզում ասել... Եղեք միշտ երիտասարդ, երբեք տեղիք մի տվեք ձեր ֆիզիոլոգիական տարիքին, ինչպես որ դա անում է մեր շատ սիրելի Մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը:
Բրա՛վո Մաեստրո
Երկար տարիների կյանք Ձեզ»։