Հայտնի է ռուսների համար Ամանորին ամենացանկալի ուղղությունը․ տուրիզմի «հերը ևս անիծված է»

Հայտնի է ռուսների համար Ամանորին ամենացանկալի ուղղությունը․ տուրիզմի «հերը ևս անիծված է»

Sputniklive-ը պարզել է, թե հանգստի որ ուղղություններն են ամենահայտնին դարձել գալիք Ամանորյա տոներին ռուսների համար։ Բերված սանդղակը շոկային է` Հայաստանը չկա ցանկում։ Ու դա դեռ հերիք չի, Ադրբեջանն էլ 3֊րդ տեղում է։ Պարզ է` խնդիրը քաղաքական է (տուրիզմով զբաղվողները դա կոնկրետ փաստերով ասում են)։ Պարզ է նաև` ով է այս խայտառակ պատկերի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ում լակոտակրատիայի պատճառով ովքեր են պատժվում, և ինչպիսի կարևոր ոլորտ է հայտնվում կրախի առջև։

Համեմատության համար ասեմ, որ 2021֊ին ՀՀ֊ն 2֊րդ տեղում էր (տե'ս կողքի սանդղակը): Հասկանու՞մ եք` ինչ է կատարվում, և ինչ տխուր վիճակում են տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները Հայաստանում (տուրընկերություններ, հյուրանոց, ռեստորան, վարձով տներ, տաքսիներ, սնունդ և լիքը այլ հարակից ծառայություններ)։

Տուրիզմի հերը ևս անիծված է. ոլորտը Նիկոլի գիշատիչ խմբակի ձեռքում է։

Պատմաբան Վահե Սարգսյան