ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին

ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին

ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ նաև Ռուբեն Վարդանյանին․ հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«ԼՂ նախկին ղեկավարների ճակատագրի համար նրանք որևէ գործ չեն անում, որևէ պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին»,-ասաց նա։

Ավելին, ըստ նրա, այս իշխանություններն անբարոյական կեցվածք են դրսևորում այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանին՝ նկատի ունենալով Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետին շանտաժների միջոցով անվստահության գործընթաց սկսելը։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր իրենք գոնե մի քիչ համերաշխության դրսևորում ունենային, և այս կեղտոտ և ստոր ծրագիրն ինչ-որ չափով «ստոպ» անեին, չգնային առաջ։ Սա սրիկայություն է, անբարոյական կեցվածք է։ Այն նվաճումը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ամբողջ աշխարհին, մեր հանրությանը, իբր, ժողովրդավարության առումով ունենք նվաճումներ, սա բացարձակ կեղծիք է, այս իշխանություններն իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ պատրաստ չեն ընդդիմադիր որևէ իշխանությանը հանդուրժել ՀՀ-ում»,-ասաց նա։