Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հրթիռն ընկել ավտոմայրուղու վրա

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հրթիռն ընկել ավտոմայրուղու վրա

Համացանցում հրապարակվել են կադրեր այն պահի ֆիքսմամբ, երբ հրթիռն ընկնում է ավտոմայրուղու վրա՝ Իսրայելի տարածքում։ Այս մասին հայտնում է «Վեստի»-ն։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, Գազայի սեկտորից Իսրայել գնացող մայրուղու վրա։ Նշենք, որ նոյեմբերի 12-ին Գազայի սեկտորից մոտ հիսուն հրթիռ է արձակվել, որոնցից 20-ը չեզոքացվել են «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգերի կողմից։ Մեկ հրթիռ էլ ընկել է բնակելի տան վրա։ Մի քանի մարդիկ վիրավորվել են։